Մայրաքաղաքում հինգերորդ տարին անընդմեջ կանցկացվի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ մշակութային, զբոսաշրջային, մարզական և կրթական ուղղություններով:
Միջոցառումները կմեկնարկեն հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը:
«Երևանյան ամառ 2017» ծրագրի բոլոր միջոցառումները կառանձնանան համապատասխան տարբերանշանով, որն իր մեջ կրում է ուրախ ու հետաքրքիր առօրյայի կազմակերպման ամբողջ գաղափարախոսությունը: «Երևանյան ամառ 2017»-ը կիրականացվի Երևանի քաղաքապետարանի և համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ: Տեղեկատվական բուկլետներն այսօրվանից կբաժանվեն բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում: Միջոցառումների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի նաև քաղաքապետարանի պաշտոնական www.yerevan.am և www.myYerevan.am կայքերում: