ՀՀ արտգործնախարարությունում մեկնարկել է Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության շրջանակներում գործող Միգրացիայի և ապաստանի հարցերով աշխատանքային խնբի երկօրյա նիստը,
որի համակազմակերպիչներն են Հայաստանը և Ֆրանսիան: Հանդիպմանը մասնակցում են Արևելյան գործընկերության և ԵՄ անդամ պետությունների պատվիրակներ, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության, միջազգային կազմակերպությունների, քաղհասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառմանը նախատեսվում է քննարկել վերադարձի, հետընդունման և վերաինտեգրման հետ կապված մարտահրավերները, մշակված քաղաքականության և պրակտիկայի խնդիրները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում