Հաագայում ՄԱԿ-ի պետական ծառայության օրվա շրջանակում անց է կացվում ՄԱԿ-ի պետական ծառայության ֆորում և մրցանակաբաշխություն,
որին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը նախարարի տեղակալ Ս. Մարգարյանի գլխավորությամբ։ Ֆորումի այս տարվա թեման է «Ապագան այսօր է. 2030թ. օրակարգն իրականացնելու համար պետական ծառայության նորարարությունների արագացում»: Ֆորումի նպատակը պետական ծառայության նորարարությունների վերաբերյալ գիտելիքների փոխանակումն է, կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացների արագացմանն ուղղված նորարարությունների ներդրման համար հնարավորությունների ստեղծումը, առկա ձեռքբերումների ու քաղված դասերի քննարկումը։
Մամուլի հաղորդագրություն