Հունիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունել է Հայաստանում եկեղեցիների վերականգնման աշխատանքներ իրականացնող ճարտարապետների պատվիրակությանը,
որի կազմում են եղել իտալահայ Ա. Զարյանը, իտալուհի Ք. Լամուղը և Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Ա. Գրիգորյանը: Սփյուռքի նախարարը կարևորել է հայկական մշակությային արժեքների պահպանմանը, վերականգնմանը և արժևորմանն ուղղված նրանց գործունեությունը: Պարոն Գրիգորյանը ներկայացրել է Թուրքիայից բերված հայկական արխիվների փաստաթղթերի իր ուսումնասիրությունը, որը կավարտի սեպտեմբերին:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ