ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ՀՀ- ում Չինաստանի դեսպան Թ. Էրլունի և Չինաստանի սեյսմիկ վարչակազմի փոխտնօրեն Ջ. Հեպինի գլխավորած պատվիրակությյունը քննարկել են երկու պետությունների միջև
սեյսմիկ պաշտպանության ոլորտում հմագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել նախկինում ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակում կազմել սեյսմիկ ոլորտում համագործակցության ընդհանուր ծրագիր, որը ներառելու է երկրաշարժերի կանխատեսման և սեյսմիկ մոնիթորինգի կազմակերպման ոլորտներում չինական փորձի ուսումնասիրություն, Սեյսմիկ պաշտպանության ծառայության Ազգային դիտացանցի արդիականացում և տեխնիկական օժանդակություն, շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման փորձի փոխանակում, մասնագետների վերապատրաստում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ