ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը ներկա է գտնվել Սյունիքի մարզի Գորայքի համայնքապետարանում Քաղաքացիների սպասարկման գրասենյակի
(ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությանը: Բացման արարողությանը մասնակցել են նաև Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի հետ համագործակցության բաժնի ղեկավար Է. ֆոն Կեպլերը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տնօրեն Օ. Բուրկին, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ա. Քեմփան և այլք: Վ. Տերտերյանն իր ելույթում կարևորել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացումը Գորայքում, նշել, որ այն թույլ կտա «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն