Ավստրիացի բարերար Գ. Պետերը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանի հետ քննարկել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի գործունեությունն
ավելի արդյունավետ դարձնելուն վերաբերող հարցեր։ Ս. Խաչատրյանը ավստրիացի բարերարին ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանում բժշկական օգնության որակի բարելավման, մայրական և մանկական մահացության ցուցանիշների նվազեցման ուղղությամբ առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և արձանագրված դրական ցուցանիշները։
Քննարկվել են նաև վերատադրողական առողջության հետագա բարելավմանը, ծնունդների թվի ավելացմանը վերաբերող և այլ հարցեր։
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ