ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լ. Հենսելի
և «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թ. Շրափելի հետ հանդիպմանը կարևորել է հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերը՝ շեշտելով, որ հիմնադրամի կողմից կարևորվող քաղաքացիական կրթությունը, որի հիմքում ընկած է ժողովրդավարության զարգացումը, առաջնահերթություն է Հայաստանի համար: Լարս Հենսելն իր հերթին շեշտել է, որ իրենք Հայաստանը դիտարկում են տարածաշրջանի կարևոր գործընկեր և պատրաստ են աջակցել եվրոպական կրթական չափանիշների, քաղաքական և քաղաքացիական կրթության զարգացմանը նպաստող նախագծերի իրագործմանը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ