Հունիսի 26-ին Նորք-Մարաշ բժշկական կենտրոնն, անվճար հիմունքներով, կազմակերպել էր նեղ մասնագիտական բուժզննում
ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հարազատների համար։ Բուժզննում անցածներին տրամադրվել են անժամկետ հավաստագրեր, որոնց միջոցով հետագայում նույնպես, սրտանոթային համակարգի հետ կապված հնարավոր խնդիրների ի հայտ գալուն պես, նրանք կարող են անվճար բուժում ստանալ բժշկական կենտրոնում: Նույն օրն անցկացվել է ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներին նվիրված հուշ-ցերեկույթ: ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Լ. Մուրադյանին պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» մեդալով։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ