Չինաստանի Դալյան քաղաքում տեղի է ունեցել Համաշխարհային տնտեսական համաժողովը
Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության թեմաներով անցկացվող հավաքին մասնակցել են 90 երկրների 2000-ից ավելի պատվիրակներ։ Հայաստանը ներկայացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանը: Համաժողովի շրջանակներում Վ. Մարտիրոսյանը մասնակցել է գլխավոր նստաշրջանի աշխատանքներին և ելույթ ունեցել «New Roads to Globalization» միջոցառմանը: Նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջարկվող ներդրումային և գործարար հնարավորությունները, ինչպես նաև պատասխանել է ֆորումի մասնակիցների հարցերին:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին