Հունիսի 27-ին Արցախի ԱԺ- ում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է խորհրդարանի նախագահ Ա. Ղուլյանը
Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ մշտական հանձնաժողովները, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները: Շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի պատրաստվածության մասին տեղեկություններ են հաղորդել գլխադասային հանձնաժողովների ղեկավարները, ովքեր հաղորդումներ են ներկայացրել օրենսդրական մի շարք նախաձեռնությունների վերաբերյալ հանձնաժողովներում տեղի ունեցած քննարկումների արդյունքների մասին: Խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը տեղի կունենա հունիսի 28-ին 11:00-ին:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ