Շիրակի մարզպետարանից տեղեկացրել են, որ դեղերի հատկացման առումով որևէ խնդիր չունեն
Հունիսի 27-ի «Հայկական ժամանակ» օրաթերթի «Գյումրիում շաքարային դիաբետով հիվանդներին ասում են` դեղ չկա, ճիշտ սնվեք. տնօրենը հերքում է» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ Շիրակի մարզին «Ինսուլին» դեղի բաշխումն իրականացվել է 2017 թվականի ապրիլի 28-ին առողջապահության նախարարի թիվ 1410-Ա հրամանով` եռամսյակային կտրվածքով: Բաշխումն իրականացվել է՝ հաշվի առնելով նշված մարզի առաջին եռամսյակի դեղի ծախսը և մարզում առկա մնացորդը: Տրված քանակը ինսուլինակախյալ հիվանդներին կբավարարի մինչև սույն թվականի հուլիսի 30-ը: Հերթական բաշխումը կիրականացվի հուլիսի առաջին տասնօրյակում:
Մամուլի հաղորդագրություն