ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ն. Գրիգորյանը լրատվամիջոցներին մանրամասն ներկայացրել է կոմիտեի կողմից
երկրատեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները և դրա արդյունավետ կիրառման ուղղությունները: Բանախոսը նկատել է, որ կադաստրի պետական կոմիտեն նախաձեռնել է բազային երկրատեղեկատվական համակարգի զարգացումը կոմիտեի գեոպորտալի միջոցով: Գծային ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ սերտ համագործակցության արդյունքում կադաստրի պետական կոմիտեն, պարոն Գրիգորյանի հավաստմամբ, իր ուժերով ստեղծել է գեոպորտալ, որտեղ ներբեռնվել են Երևան քաղաքի՝ կադաստրի պետական կոմիտեում առկա քարտեզագրական նյութերը, օրթոլուսանկարները, ինչպես նաև հանութագրված ենթակառուցվածքների վերաբերյալ առկա գրաֆիկական և տեքստային տեղեկատվությունը:
Աղբյուր՝ Կադաստրի պետական կոմիտե