Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհուրդը Իրանում լրագրողի օրվա կապակցությամբ կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել իրանական ԶԼՄ-երի՝ մեկ տասնյակից ավել ներկայացուցիչներ
Միջոցառման շրջանակում իրանցի լրագրողներն այցելել են Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Թադեոս-Բարդուղիմեոս և Ս. Գևորգ հայկական եկեղեցիներ: Նույն օրը Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության կենտրոնատեղիում իրանցի լրագրողները հանդիպել են համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Ելույթներ են ունեցել Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Ռ. Բեգլարյանը, «Արարատ» կազմակերպության կենտրոնական վարչության նախագահ Գ. Վարդանը, ովքեր ներկայացրել են իրանահայ համայնքի պատմությունն ու գործունեությունը:
Աղբյուր՝ mfa.am