Ծաղկաձորում մեկնարկել է «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպված երկօրյա աշխատաժողովը,
որը նախաձեռնել են ՀՀ ԿԳ նախարարությունը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն։ Աշխատաժողովի նպատակն է՝ ներկայացնել «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի իրականացման ընթացքը և ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև քննարկել միջին մասնագիտական կրթության «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Անասնաբուժություն» մասնագիտությունների համար բարեփոխված կրթական չափորոշիչները և մոդուլային ծրագրերը: Աշխատաժողովն այսօր կամփոփի խմբային աշխատանքները, որոնց ընթացքում հնչած առաջարկությունները և դիտողությունները հիմք կհանդիսանան մոդուլային ծրագրերի մշակման և վերանայման համար։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ