Հայկական թոնրի բացման արարողությունը Գերմանիայի Ցուխաու քաղաքում
տեղի է ունեցել օգոստոսի 20-ին, կազմակերպվել համայնքի ղեկավար Յոհն Վայներթի և հայ համայնքի ներկայացուցիչ Կարինե Ավետյանի նախաձեռնությամբ:
Ողջույնի խոսք են ունեցել ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Վրեժ Քարդումյանը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակութային հարցերով պետքարտուղար դոկտոր Գուննար Շելենբերգերը, Ցուխաու համայնքի ղեկավար Յոհն Վայներթը, Բունդեսթագի պատգամավոր Թինո Զորգեն, Հալլե-Վիթենբերգի Մարտին Լութերի անվան համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Հանս-Յոախիմ Զոլմսը և Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկան Հարություն Ճանճապանյանը:
Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ