ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած բիզնես առաջնորդների կլոր սեղան- քննարկման ընթացքում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Ավակյանը հանդես է եկել
Հայաստանի ներդրումային հնարավորությունների շնորհանդեսով։ Ամերիկյան միջին և խոշոր բիզնեսի առաջնորդների հետ քննարկվել են նաև մի շարք ներդրումային ծրագրեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենն ամերիկյան բիզնեսի առաջնորդներին է ներկայացրել 450 միլիարդ դոլարի ՀՆԱ-ով Իրանի և 3 տրիլիոն դոլարի ՀՆԱ-ով ԵԱՏՄ շուկաների միջև կարևոր հարթակ հանդիսանալու՝ Հայաստանի պատրաստակամությունը: Միջոցառման ուղիղ հեռարձակման տեսագրությունն՝ այստեղ։ Երիտասարդ պրոֆեսիոնալների համար ՀԶՀ ղեկավարը ներկայացրել է երկրի կառավարության տնտեսական տեսլականը։ Ուղիղ հեռարձակման տեսագրությունն՝ այստեղ:
Աղբյուր՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ