ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է Մոսկվայի հայկական ամենամյա քաղաքագիտական ֆորում`«Հայաստան. հայացք դեպի ապագան» խորագրով
Առաջին ֆորումը, որը նվիրվում է Հայաստանի անկախության 26- ամյակին, տեղի կունենա սեպտեմբերի 7–ին: Այս նախաձեռնությունը նպատակ ունի Հայաստանի անվտանգության ներկա մարտահրավերների և տնտեսական զարգացման հարցերի` քաղաքագիտական մակարդակով քննարկելու համար համախմբել Մոսկվայի հայկական կազմակերպություններին, հայ փորձագետներին և գիտնականներին: Ֆորումի ծրագրում նաև տեղ են գտնելու հայ-ռուսական հարաբերություններին, ինտեգրացիոն գործընթացներին և հայ համայնքի դերին ու նշանակությանը վերաբերող թեմաները: Ֆորումին մասնակցության հարցերով կարելի է դիմել այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ