Վայոց ձորի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյանն առաջարկել է ուշադրության կենտրոնում պահել
ՀՀ վարչապետի՝ մարզեր կատարած այցերի ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցերը։ Ներկայացնելով մարզի առողջապահության ոլորտի հիմնախնդիրները` մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խ. Գևորգյանն ընդգծել է, որ վճարովի ծառայությունների ցածր ցուցանիշը պայմանավորված է մարզի փոքրաթիվ բնակչությամբ։ Նա հավելել է, որ բնակչության 52%-ը պետական պատվերի շահառու է, իսկ վճարունակները գերադասում են բժշկական ծառայություներ ստանալ մայրաքաղաքում, քանի որ մարզի հիվանդանոցների տեխնիկական հագեցվածությունը բավարար չէ, կա նեղ մասնագետների պակաս:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին