Թայբեյում շարունակվում են Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը
Իրենց ելույթներն ավարտել են սպորտային մարմնամարզության տղամարդկանց մրցաշարի օղակների վրա վարժության եզրափակչի մասնակից 8 ուժեղագույն մարմնամարզիկները: ՀՀ բազմակի չեմպիոն, ՀՀ թիվ 1 բազմամարտիկ Արթուր Թովմասյանը 15,025 միավորով հռչակվել է խաղերի չեմպիոն: Սա ՀՀ պատվիրակության 3-րդ մեդալն է. մինչ այդ` ծանրամարտի 85կգ քաշայինների մրցապայքարում, Անդրանիկ Կարապետյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ թաեքվոնդոյի մրցաշարում 68կգ քաշայինների մրցապայքարում 23-ամյա Սերգեյ Վարդազարյանն արժանացել է բրոնզե մեդալի:
Մամուլի հաղորդագրություն