Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) իր տարեկան գործունեության ծրագրի շրջանակում օգոստոսի 23-ին Սյունիքի մարզում կազմակերպել էր
իրազեկում-հանդիպում ոչ պարենային ապրանքների արտադրմամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների հետ: Հանդիպմանը մասնակցել է Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մասնագետները ներկայացրել են երկրորդ եռամսյակում մարզում կատարված ստուգումների արդյունքները, խնդիրները, ոլորտում առկա նորությունները: Նշվել է, որ շարունակում է լուրջ խնդիր լինել ԱԳԼՃԿ-ներում գազի լիցքավորման ժամանակ ճնշման գերազանցումը, որն էլ երբեմն բալոնների մաշվածության պատճառով հանգեցնում է պայթյունների:
Մամուլի հաղորդագրություն