- 19:10 | Աշխարհում Վաշինգտոնը փակել է ԱՄՆ դեսպանատունը Դամասկոսում
Նման որոշում Սպիտակ Տանը կայացվել է Սիրիայում տիրող լարված իրավիճակի պատճառով և ամերիկյան դիվանագիտական համայնքի անվտանգությունն ապահովելու համար:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru)
- 18:44 | Հայաստան Դեռևս վտանգավոր է Սելիմի լեռնանցքով երթևեկելը
Այդ ճանապարհահատվածում առկա մերկասառույցի վերացման նպատակով կատարվում են մաքրման աշխատանքներ:
Աղբյուր`Տրանսպորտի և կապի նախարարություն - 18:31 | Աշխարհում Էգեմեն Բաղըշի դեմ հետաքննություն է սկսվել
Թուրքիայի պետնախարարն օրեր առաջ Ցյուրիխում հայտարարել էր. «Հայոց ցեղասպանություն չի եղել: Դե թող գան ու ինձ ձերբակալեն»:
Աղբյուր`«CnnTurk» - 18:15 | Աշխարհում Օբաման կոչ է արել խուսափել Սիրիայի դեմ պատերազմելուց
«Շատ կարևոր է մեզ համար, որպեսզի փորձենք այդ հարցը կարգավորել առանց արտաքին ռազմական միջամտության, և ես կարծում եմ, որ դա հնարավոր է»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 18:13 | Աշխարհում Սարկոզին Մեդվեդևի հետ կքննարկի Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը
Այդ թեմայով Ֆրանսիայի նախագահը ծրագրել է այսօր երեկոյան հեռախոսազրույց ունենալ իր պաշտոնակցի հետ:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 18:05 | Աշխարհում Մահացել է Ռուսաստանի ձիասպորտի բացարձակ չեմպիոնը
Արսենի Շպակովսկին մահացել է Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկի շրջանի ձիաբուծարաններից մեկում բռնկված հրդեհի պատճառով:
Աղբյուր` fksr.ru - 18:01 | Աշխարհում Պուտին. Պետք է զարգացնել մասնավոր, ազատ ԶԼՄ-ները
«Այդուհանդերձ, պետությունը պետք է ունենա տեղեկատվական քաղաքականության համար սեփական գործիքները, պետք է լինի պաշտոնական պետական ալիք: Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում»,-հավելել է ՌԴ վարչապետը:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 17:53 | Հայաստան Հարձակման է ենթարկվել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կայքը
Sambo.am կայքի գլխավոր էջում զետեղված ՀՀ և ԼՂՀ միացյալ քարտեզների փոխարեն բացվում էր Ադրբեջանի դրոշը:
Աղբյուր`Հայաստանի սամբոյի ֆեդերացիա - 17:47 | Հայաստան Ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով
Վաղը` օրվա երկրորդ կեսից մինչև փետրվարի 11-ը ՀՀ տարածքը կգտնվի համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
Աղբյուր`Հայպետհիդրոմետ - 17:34 | Աշխարհում Լեհաստանում սառնամանիքի հետևանքով զոհվել է 60 մարդ
Վերջին մեկ օրվա ընթացքում ցրտաշունչ եղանակը խլել է ևս 9 մարդու կյանք:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:29 | Աշխարհում Դևիդ Բեքհեմին վռնդել են խաղադաշտից
Կիսապաշտպանին վռնդել են այն ակումբի խաղից, որի կազմում հանդես է գալիս Բեքսի որդին` Ռոմեոն: Պատճառն էր վեճը մրցավարի հետ:
Աղբյուր`«Դեյլի Թելեգրաֆ» (Daily Telegraph) - 17:29 | Աշխարհում Ուկրաինան շարունակում է ամենաշատը տուժել եվրոպական սառնամանիքից
Ցրտաշունչ եղանակի հետևանքով երկրում զոհվածների թիվն անցել է 130-ից:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 17:19 | Աշխարհում Պլյուշչենկո. Սոչիի-2014-ը ինձ համար վերջինն է լինելու
Եվրոպայի յոթակի չեմպիոն հռչակված ռուս գեղասահորդի առաջիկա գլխավոր նպատակը 2014թ. կայանալիք Օլիմպիական խաղերում հաղթելն է:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 17:02 | Աշխարհում Գերմանիան և ԱՄՆ-ն սպառնացել են Եգիպտոսին
Ընդդիմանալով իրենց իրավապաշտպանների նկատմամբ իրականացվող դատավարությանը` Վաշինգտոնը նախազգուշացրել է Կահիրեյին տրվող ռազմական աջակցության դադարեցման մասին:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 16:51 | Աշխարհում Բահրեյնի ԱԳՆ-ն կողմ է Թեհրանի ատոմային ծրագրերին
«Մենք հարգում ենք Իրանի միջուկային խաղաղ ծրագրերի մշակման իրավունքը`ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության և շահագրգիռ երկների սկզբունքի նկատառումով»,-նշել է Խալեդ ալ Խալիֆան:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости)
- 16:42 | Հայաստան Քոքոբելյանն «Ազատ դեմոկրատների» ստեղծումը բացատրել է ՀԱԿ-ի նահանջով ազատական դիրքերից
«ՀԱԿ-ն այժմ ազատական ուժ չէ, սակայն քաղաքական դաշտում ունի լուրջ անելիքներ»,-ասել է նա:
Աղբյուր`Aysor.am - 16:33 | Աշխարհում Լիբիայում առաջին անգամ սկսվել է Քադդաֆիի կողմնակիցների դեմ դատավարությունը
Բենգազիի ռազմական դատարանը 41 հոգու մեղադրում է Քադդաֆիի վարչակազմի դեմ լիբիացիների պայքարն անօրինական մեթոդներով ճնշելու համար:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 16:29 | Հայաստան ԳԹԿ տնօրենն ազատվել է պաշտոնից և կղեկավարի թիվ 2 ԸԸՀ-ն
Գուրգեն Խաչատրյանի փոխարեն ԳԹԿ-ն կղեկավարի ֆիզմաթ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արսեն Բաղդասարյանը:
Աղբյուր`Panorama.am - 16:24 | Աշխարհում Թուրք դերձակները տաբատով են բոյկոտում ցեղասպանության օրինագիծը
Դերձակները տաբատը կախել են ծառից, ապա փաթեթավորել և ուղարկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Աղբյուր`«Հյուրիյեթ»(Hurriyet)
- 16:14 | Աշխարհում Մեսսի.«Բարսելոնն» իմ տունն է, բայց ես միշտ արգենտինացի կմնամ»
«Ֆուտբոլը թիմային խաղ է, և ես փորձում եմ նույն խաղը ցուցադրել նաև հավաքականում»,- ասաց ֆուտբոլիստը:
Աղբյուր`soccer.ru - 16:06 | Հայաստան Լ.Շիրինյան. Հայաստանում պետք է ձևավորվի տնտեսական և քաղաքական նոր էլիտա
«Լավ կլինի, որ ՀՀ գործող նախագահը չգնա Ռուսաստանի օրինակով և չգլխավորի ՀՀԿ ցուցակը: Հակառակ դեպքում այն կհարվածի նախագահի վարկանիշին»,-գտնում է քաղաքագետը:
Աղբյուր` Panorama.am - 15:57 | Աշխարհում Մեդվեդև. Մեր երկրում ապրելն ավելի ուրախ է դարձել
Նման հումորով է արձագանքել ՌԴ նախագահը «Միասնական Ռուսաստանի» ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ`ակնարկելով ՌԴ-ում տեղի ունեցող հետընտրական իրադարձությունները:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 15:51 | Աշխարհում ՌԴ-ն աստիճանաբար ավելացնում է դեպի ԵՄ երկրներ առաքվող գազը
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости)
- 15:44 | Աշխարհում Սիրիայում կիրակի օրը բախումների հետևանքով ավելի քան 50 մարդ է մահացել
Իրավապաշտպանների տվյալներով, 23 մարդ սպանվել են միայն Հոմս քաղաքում:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 15:41 | Աշխարհում Փարիզում հետաձգվել է շուրջ 120 թռիչք
Պատճառը Ֆրանսիայի օդանավակայանների օդաչուների և աշխատակիցների` այսօրվանից սկսած չորսօրյա գործադուլն է:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 15:17 | Աշխարհում Բրեդլի Մեննինգին ներկայացրել են Նոբելյան խաղաղության մրցանակի
WikiLeaks-ին գաղտնի փաստաթղթերի տրամադրման մեջ մեղադրվող ամերիկացի զինվորի թեկնածությունն առաջարկել են Իսլանդիայի խորհրդարանի մի քանի պատգամավորներ:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Gazeta.Ru) - 15:15 | Աշխարհում Ռումինիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
«Կարևոր քաղաքական որոշումներ ընդունելու ժամանակն է եկել», - ասել է վարչապետ Էմիլ Բոկը:
Աղբյուր`«Ռոյթեր» (Reuters) - 15:10 | Հայաստան Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է «Դասական Եվրատեսիլ»-ին
Վիեննայում կայանալիք Եվրոպական հեռարձակողների միության Պատանի երաժիշտների մրցույթին Հայաստանը ներկայացնելու է քանոնահար Նարեկ Գազազյանը:
Աղբյուր` Panorama.am - 14:57 | Հայաստան Այսօր Վիկտոր Զուբկովը ժամանելու է Երևան
ՌԴ վարչապետի առաջին տեղակալը Հայաստան է այցելելու երկօրյա աշխատանքային այցով` էներգետիկ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости)
- 14:47 | Հայաստան Հասմիկ Պողոսյան. Հայաստանը պետք է մասնակցի «Եվրատեսիլ-2012»-ին
«Մասնակցությունը միայն օգուտ է լինելու Հայաստանին, թեկուզ պարտության դեպքում«Դորիանսի» տարբերակն ինձ ընդհնուր առմամբ դուր է գալիս»,-մեկնաբանել է նախարարը:
Աղբյուր` Panorama.am - 14:36 | Հայաստան ՊԲ զինծառայողը մահացու վիրավորվել է
Փետրվարի 5-ին շփման գծի Հադրութի ուղղությամբ տեղակայված դիրքերում հրազենային վիրավորում ստացած Մարատ Դիմակսյանը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին:
Աղբյուր`ՊԲ լրատվության և քարոզչության բաժին
- 14:35 | Աշխարհում Նեյմարը խփեց 100-րդ գոլը
Բրազիլական «Սանթոսի» 20-ամյա հարձակվողը գոլը խփեց գլխի հարվածով:
Աղբյուր` soccer.ru - 14:22 | Աշխարհում Քլինթոնը կոչ է արել Բուլղարիային վերջ տալ ՌԴ-ից էներգետիկ կախվածությանը
Դրա փոխարեն ԱՄՆ պետքարտուղարը Սոֆիային առաջարկել է օգտվել էներգիայի այլընտրանքային մատակարարման ԱՄՆ –ի ծառայություններից:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости)
- 14:17 | Աշխարհում Օդեսայում երկու ռուս է ձերբակալվել
Նրանց մեղադրում են 2012թ. սկզբներին ահաբեկչություն կազմակերպելու մեջ:
Աղբյուր`«ԲիԲիՍի» (BBC) - 14:12 | Աշխարհում Սարկոզին ամփոփել է իր նախագահության 5 տարիները
Նախագահի խոսքերով, արտաքին քաղաքականության մեջ իր համար ամենամտահոգիչ խնդիրը դարձել է այցելությունը Բենգազի` Մուամար Քադաֆիի վարչակազմի տապալումից հետո:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 14:05 | Աշխարհում Հոսնի Մուբարաքին Կահիրեի հիվանդանոցից կտեղափոխեն բանտային հոսպիտալ
Այս որոշմամբ ռազմական դատարանը փորձել է ընդառաջել այն ցուցարարների պահանջին, որոնք կոչ են արել հրաժարվել նախկին նախագահի համար ազատազրկման արտոնյալ պայմաններ ստեղծելուց:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru)
- 13:59 | Հայաստան Հ. Բիշարյան. 100 տոկոսանոց համամասնականի անցնելու համար ժամանակ է պետք
«Մեր կուսակցությունը դեմ չէ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելուն:Ես կարծում եմ, այսօր դրա ժամանակը չէ», - նշել է ՕԵԿ խմբակցության ղեկավարը:
Աղբյուր`Panorama.am - 13:46 | Աշխարհում ԶԼՄ-ներ. Հնարավոր է, Բրեյվիկը բելառուսական ԱԱԾ-ի գործակալն էր
«НТВ» հեռուստաալիքը հաղորդում է ցուցադրել, որտեղ քննարկվել է Բելառուսի ԱԱԾ-ի հետ նորվեգացի ահաբեկչի հնարավոր կապերի մասին վարկածը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 13:37 | Աշխարհում Այսօր Վ.Պուտինը կհանդիպի քաղաքագետների հետ
ՌԴ նախագահի թեկնածուն փորձելու է իմանալ մասնագետների տեսակետը` մամուլում հրապարակված իր քաղաքական հոդվածների և նախընտրական արշավի առնչությամբ:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 13:32 | Աշխարհում Ջիոևայի մրցակիցը չի մասնակցելու կրկնակի ընտրություններին
«Ես ուզում եմ, որպեսզի քաղաքացիները հանգիստ պայմաններում կատարեն իրենց ընտրությունն ու ետ չնայեն»,-պարզաբանել է Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Անատոլի Բիբիլովը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 13:23 | Աշխարհում Ալիև.«Դուք Ադրբեջանում չեք տեսնի Եգիպտոսի դեպքերի կրկնությունը»
«Մենք ունենք ազատ մամուլ, ազատ խոսք և ազատ ինտերնետ»,-վրդովված նշել է նախագահը, երբ Մյունխենում Գերմանիայի ներկայացուցիչներից մեկը Ադրբեջանին նմանեցրել է մուբարաքյան շրջանի Եգիպտոսի հետ:
Աղբյուր`«Ռադիո Ազադլիգ» - 13:13 | Հայաստան Հայկ Գևորգյանն ազատության մեջ է
Րոպեներ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված լրագրողին դիմավորեցին ծափահարություններով:
Աղբյուր`Panorama.am - 13:11 | Աշխարհում Գինգրիչը շարունակելու է ընտրապայքարը` չնայած 2-րդ անընդմեջ պարտությանը
Նեվադայում կրած անհաջողությունից հետո ԱՄՆ նախագահի թեկնածուն հայտարարել է, որ ինքը ունի հաղթելու բոլոր հնարավորությունները:
Աղբյուր` «Գազետա.Ռու» (Газета.Ru) - 13:06 | Աշխարհում Կրկին ռմբակոծվել է Հոմս քաղաքը
Երկրի ընդդիմության տվյալներով, զոհվել է առնվազն 3 մարդ:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 12:56 | Աշխարհում Արքայազն Ուիլյամսը սկսել է զինծառայությունը Ֆոլքլենդյան կզղիներում
Բրիտանիայի թագաժառանգն իր 6-շաբաթյա պարտականությունները կատարելու է որպես որոնողա-փրկարարական ուղաթիռի օդաչու:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 12:44 | Հայաստան Արտահերթ նիստ` ԿԸՀ-ում
Այսօր գումարվելիք նիստի օրակարգում ներառված է 3 հարց:
Աղբյուր` ԿԸՀ լրատվական ծառայություն
- 12:40 | Աշխարհում Հրաժարական է տվել Քուվեյթի կառավարությունը
Այդ քայլը պայմանավորված է երկրում կայացած ԱԺ ընտրություններից հետո նախարարների նոր կաբինետի ձևավորման սահմանադրական անհրաժեշտությամբ:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 12:30 | Աշխարհում ԵԽ պատգամավորները դատապարտել են Դինքի գործով կայացված դատավճիռը
«Թուրքիան առիթը բաց թողեց և մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ այս երկրի դատաիրավական համակարգը բարեփոխումների կարիք ունի»,-նշել է ԵԽ-ում Թուրքիայի հարցով համազեկուցողը:
Աղբյուր` «Սոնդաքիքա»(Sondakika.com) - 12:18 | Հայաստան Հայկ Գևորգյանն ազատ կարձակվի
Լրագրողի գործը վարող դատախազն առաջարկել է որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը` հանրապետությունից չբացայակելու մասին:
Աղբյուր`Panorama.am - 12:16 | Հայաստան Լևոն Արոնյանը կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարում
Նրա մրցակիցները կլինեն Կառլսենը, Կրամնիկը, Անանդ-Գելֆանդ մրցախաղի հաղթողը և Լինարեսում ու Բազնայում անցկացվելիք մրցաշարերի հաղթողները:
Աղբյուր` armchess.am - 12:01 | Աշխարհում Ադրբեջանական բանակը կրկին կորուստ է կրել
Ադրբեջանի ԶՈՒ առաջնային գծում զինծառայող Մեհման Ամիրասլանովն իրեն ամրակցված զենքի միջոցով ինքնասպան է եղել:
Աղբյուր`«ԱՊԱ» - 11:53 | Հայաստան Հանրապետական ճանապարհներն երթևեկելի են
Սելիմի լեռնանցքում, Ալավերդու,Դիլիջանի և Գորիսի որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Աղբյուր` ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն - 11:49 | Աշխարհում Պակիստանում փլվել է եռահարկ գործարան. 3 զոհ
Պատճառը գազի պայթյունն էր: Միջադեպի պահին գործարանում գտնվել է 62 մարդ, որոնցից փրկվել է 13-ը, մնացածի ճակատագիրն անհայտ է:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 11:45 | Աշխարհում ՌԴ-ում մեկնարկում են նախընտրական բանավեճերը
Նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրին քարոզարշավի համար տրամադրվելու է 9-ական անվճար հեռուստա- և ռադիո- եթերաժամ` ելույթի համար:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 11:34 | Աշխարհում Հերթական խոշոր կողոպուտ Մոսկվայում
ՌԴ մայրաքաղաքի փոստային բաժանմունքներից մեկից հանցագործները գողացել են 2,5 մլն ռուբլի:
Աղբյուր`«Գազետա.ռու» (Gazeta.ru)
14:45 19/05/2007 » Հասարակություն
Այս անգամ էլ չափազանց շատ ստացվեց… Ինչու՞ ենք գնում դեպի Եվրոպա եւ ինչի՞ ենք այնտեղ հանդիպելու
Օրինակ` Իրաքում օրական կանոնավոր կերպով մոտ հարյուր մարդ է սպանվում, որոնցից երեքը` ամերիկյան զինծառայող, ԱՄՆ իր զորախմբավորումը պահելու համար ծախսում է օրական մոտ երեք հարյուր միլիոն դոլար: Չորս օրում ծախսվում է Հայաստանի տարեկան բյուջեն, և արդյունքում ի՞նչ: Ամերիկայի ներսում քննարկվում է հիմնականում զորքերի դուրս բերելու և դրանով այս ամբողջ պատերազմի անիմաստությունը վավերագրելու վերջնական ժամկետը: Ամերիկացիներից ավելի շվարած են բրիտանացիները, - ահա ավարտվում է Բլերի տասնամյակը, - գրում է գրեթե ամբողջ բրիտանական մամուլը այս օրերին - և ինչո՞վ այն պետք է մնա պատմության մեջ: Հիմնականում Իրաքի անիմաստ, եթե ոչ հանցավոր (գնահատականները տատանվում են այս «միջանցքում») պատերազմով:
Բոլորը` եվրոպացիները, ամերիկացիները, ռուսները, բողոքում են սղաճից, ներգաղթից, սեփական երկրում փոքրամասնություն դառանալու վտանգից: Բայց ո՞վ է մինչ օրս առաջարկել կամ իրականացրել որևէ քաղաքական լուծում` կենցաղա-ոստիկանական բռնությունը չհաշված: Սարկոզի՞ն: Ընտրական հաղթանակի համար նա դեռևս միայն շահագործել է իշխող տրամադրությունը, բայց հենց որ գործնական քայլեր փորցի ձեռնարկել` նրան, կարծում ենք, անմիջապես «կչեզոքացնի» մի կողմից ազդեցության ենթադրվող օբյեկտների (ներգաղթածների) դիմադրությունը, որը կարծես թե արդեն սկսվել է, իսկ մյուս կողմից երկրի լիբերալ ընդդիմադիր քաղաքաքական ուժերի դիմադրությունը, ճիշտ այնպես, ինչպես չեզոքացվեց, լճացավ, իմաստազրկվեց նախագահ Բուշի պոռթկումը` ուժով ու արագ իրաքցիներին բերել ամերիկյան տիպի դեմոկրատիայի: Ի դեպ, Բուշին ոնց որ թե չհաջողվեց կառուցել մեքսիկացիների դեմ նախատեսվող` սահմանամերձ Մեծ պատը…
Չեն կարող որոշել, թե ինչպես դիմադրեն մի կողմից էկոլոգիական խնդիրներին` գլոբալ տաքացմանը, մյուս կողմից էլ շատերի կողմից արդեն գիտակցվող ապաարդյունաբերացման (դեինդուստրիալիզացիայի) վտանգին, արդյունաբերությունը զարգացած երկրներից արագորեն Ասիա է փախչում, «առաջին աշխարհի» մարդկանց ու հասարակությունները թողնելով բավականին անօգնական վիճակում… Ռուսաստանի «լծից» ազատված արևելաեվրոպական պետություններն ու ժողովոըրդներն անում են կարծես ամեն ինչ, որպեսզի զարթնեցնեն ռուսների մոտ մարած իմպերիալիզմի զգացմունքները, «օկուպանտներին» ետ կանչեն, իհարկե, այն ժամանակ նրանք նորից գոնե հստակ կիմանան, թե ինչ անեն, ում դեմ պայքարեն:
Մի կողմից` չեն ուզում Թուրքիային Եվրոմիություն ընդունել, բայց և այդ մարդկանց հստակ չեն ասում, որ հույս չունենան` ստեղծելով տգեղ մի խարնաշփոթ, որը ոչ մի կարգին մարդ իրեն թույլ չէր տա (կամ նրան թույլ չէին տա) անձնական փոխհարաբերություններում: Չուզենալով ընդունել Թուրքիային` արեցին ամեն ինչ, որպեսզի նույն այն Եվրոմիության սահամանների ներքո բռնի կերպով ստեղծեն ևս մի թուրքալեզու պետություն` Կոսովոն, բայց և այստեղ խուսափում են վերջին քայլը անելուց, հարցը «ողողելով» անպտուղ բանակցությունների անվերջ թվացող շարքում: Մերթ` ցնցվում են Ռուսաստանում օր-օրի ամրապնդվող ավտորիտար իշխանակարգից, բայց և խուսափում են «սառը պատերազմի» ուրվականից… Մենք չենք պնդում, որ նշված հիմնահարցերը (կան և ուրիշներ) առանձնապես ճակատագրական բնույթ ունեն, և դրանց շուտափույթ լուծման բացակայության հետևանքով անհապաղ մեծ աղետներ են առաջանալու: Ոչ, մի տասը-տասնհինգ տարի դեռ կարելի է ձգել, գուցե և ավելին: Մտահոգում է մի այլ բան, հարցերը լուծելու ունակության կորուստը, միջազագային, պետական, ազգային, հասարակական բոլոր ինստիտուտների, նաև անհատ մարդկանց աստիճանաբար զարգացող վարկաբեկումը, ունակության, տղամարդկության կորուստը:
Եվ ոչ միայն Եվրոպայում: Ամենուրեք մարդիկ ունեն ինչ-որ ցանկություններ, կուզեին ինչ-որ բանի հասնել, կյանքում փոփոխություն կատարել, առաջընթաց ապրել, բայց չեն կարողանում: Ընդհանուր դրությունը միաժամանակ և շատ հավասարակշռված է, շատ կայուն, ինչպես հասարակությունների ներսում, ներքաղաքական կյանքում, այդպես էլ արտաքին հարաբերությունների ոլորտում, բայց և հոգեբանորեն այդ կայունությունն ամենուրեք ընկալվում է որպես շատ խոցելի, փլուզմանը ենթակա` ցանկացած կտրուկ, որոշակի տրամաբանությանն ենթակա քայլի հետևանքով: Մեր նկարագրածը համընդհանուր պատկերի զուտ հոգեբանական արտացոլումն է, ուշագրավ է այդ կապակցությամբ անգլիական թերթերից մեկի կողմից նկատած, անգլիացիների` վերջին տարիներին աճող առանձնահատկությունը, նրանք, գրեթե բոլորը, ամենուրեք ձգտում են կրել սև ակնոց: Այդ երկրում արևը քիչ է երևում, բայց գրեթե յուրաքանչյուր անգլիացի ունի մի քանի զույգ սև ակնոց, որոնք և կրում է նունիսկ իր տանը, նունիսկ ձմռանը, նունիսկ իր մեքենայի մթագնած ապակիների ետևում: Դա հոգեբանական կեցվածք է, եզրակացնում է Գարդիանը, մարդիկ խուսափում են արտաքին աշխարհից, նրա խնդիրներից, որոնք որ ներկայում ընդունված չէ լուծել` ուրեմն պետք է չտեսնել դրանք, շրջվել, օտարանալ:
Մեր վերջին փառահեղ ընտրությունների արդյուքում մենք հայերս էլ մեր հոգեվիճակով եկանք հավասարվեցինք քաղաքակիրթ աշխարհին: Պատահական չէ, որ այս անգամ վերջապես մեր ընտրությունները հիմնականում գոհացրին դիտորդներին, մեծ աշխարհի այս լիիրավ ներկայացուցիչներին: Իսկ մեզ մոտ արմատացավ, վավերագրվեց այն զգացումը, որ մենք այլև ոչ մի բան չենք կարող: Ոչ մի բանով մենք, հայ ժողովուրդը ու հասարակությունը, չենք կարող ազդել երկրի ներսում կատարվողի վրա , սակայն այս վերջինը պարզ էր դարձել դեռևս ընրություններից առաջ: Բայց հենց այս օրերին մեզ հիշացրին ևս մի անգամ, որ մենք անօգնական ենք նաև Ղարաբարյան կարգավորման հարցում: Ադրբեջանի նախագահից և Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայից իմացանք, որ մոտ ենք մի համաձայնության, ըստ որի Ադրբեջանին հանձնում ենք թե 7, թե 5 շրջան, փոխարենը հետագայում Արցախը հույս է ստանուն անցկացնել իր կարգավիճակին վերաբերվող «քվեարկություն» (հանրաքվե տերմինին Ադրբեջանը կտրականորեն դեմ է): Մենք չենք պատրաստվում անմիջապես իրար խառնվել, ահազանգել ու գործողությունների կոչել, առավել ևս ասվեց (Բրայզաի կողմից), որ նմանատիպ պայմանագիր դրված էր դեռևս Քի-Ուեսթի սեղանին: Տա աստված` այս անգամ էլ բան չի լինի: Բայց դա մեր միակ հույսն է: Մեկ էլ այն հանգամանքը, որ ոչ մի հարց ժամանակակից աշխարհում էականում չի լուծվում: Բայց չէ որ մենք պետք է որ ցանկանայինք, որ հարցը լուծվի, մենք հաղթել ենք պատերազմում և այժմ իրավունք ունենք, հաղթանակածի անժխտելի իրավունքը, ստանալ խաղաղ պայմանագիր:
Ինչպե՞ս պետք է որ լուծվեր այդ հարցը` ըստ մեր ցանկության, որը որ տվյալ դեպքում լիարժեքորեն համընկնում է պատերազմ վարելու և խաղաղություն կնքելու իրավունքին ու սովորույթին: Ըստ այդ իրավունքի ու սովորույթի, պատերազմում հաղթանակ տարած կողմը զինադադարի պայմանագիրը ստորագրելիս` իր ձեռքում տարածքային գրավ է պահում, այն օկուպացնում է միանգամայն օրինական ու բացահայտ ձևով, որոնք և վերադարցնում է արդար (պատերազմի արդյունքների տեսակետից) խաղաղության պայմանագրի կնքումից հետո: Հետո, և ոչ թե` առաջ: Այդ տարածքներն ինքնին պայմանագրի առարկա չեն կարող հանդիսանալ: Եթե պարտվածը հրաժարվում է պայմանագիր կնքել, ապա տարածքային գրավը մնում է հաղթողին, դե-ֆակտո, առանց պայմանագրային որևէ վավերացման, նաև` պարտվածի համաձայնության անհրաժեշտության: Ուրեմն, մենք վաղուց պետք է որ, կարող ենք դա անել նաև այսոր, Ադրբեջանին ներկայացնեինք պարզ մի վերջնագիր. ստորագրիր և քո ներքին օրենսդրության համաձայն վավերացրու` այսինչ ժամկետին այս, մեր կողմից թելադրած ու շատ չափավոր` պայմանագիրը, կամ այսինչ թվի ժամը 0.0 -ից գրավված տարածքները դառնում են մեր սեփականուփյունը: Ահա և ամբողջ «բանակցային գործընթաց»: Համաձայն չէ` թող պատերազմի: Հազիվ թե:
Նույն տրամաբանությամբ մենք կցանկանայինք, և մենք ի վիձակի ենք, հստակեցնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ. պահանջել փոխհատուցում և վստահորեն խոստանալ, որ այն ստանալուց հետո ցեղասպանությունը դառնալու է մեր համար ոչ-քաղաքական, պատմահոգևոր թեմա:
Ինչ՞ու չենք անում այդ ամենը: Որովհետև` անկախությունը հանկարծակի, առանց լուրջ մի պայքարի ստանալով, մենք յուրահատուկ մի «թռիչք» ենք կատարում պետության վրայով: Լինելով միայն հասարակություն` միամգամից ընգրկվում ենք գերպետական միասնությունների մեջ, սկսում ենք մտածել գերպետականտրամաբանույամբ` իբր, դա չի ընդունի Ամերիկան, չի ընդունի Ռուսաստանը, չի ընդունի Եվրոպան, կամ էլ թե մահմեդական աշխարհը: Բայց (մեզ մոտ գրեթե բացակայող) պետությունը հաշվետու է առաջին հերթին իր քաղաքացիների առջև և արտահայտում է նրանց հավաքական ցանկությունը ու կամքը, ինչպես և արդարության համընդհանուր, բնական, օբյեկտիվ օրենքները: Եթե դա չկա, ապա նման պսեվդոպետությունը անգամ իրավունք էլ չունի անդամակցել որևե միջազգային կառույցին, ձևանալ, թե ընդունում է որևե արժեքներ: Այժմ մենք ցանկանում ենք անդամակցել Եվրոպային` ուրեմն պարտավոր ենք ոչ թե արտարուստ, այլ ներքուստ մարմնավորել եվրոպական արժեքները, որոնցից հիմնականն է` խաղաղություն կնքելու ունակությունը: Չզարմանանք` հիշենք, թե ինչպես առաջացավ ժամանակակից Եվրոպան: Ֆրանսիան ու Գերմանիան դարեր ի վեր մրցել են Եվրոպայում` 30-ամյա պատերազմից սկսած, ինչը մի կողմից ուղղորդել է զարգացումը, և մյուս կողմից օտար ուժերի միջամտության լայն հնարավորություններ ստեղծել ու երբեմն բերել սարսափելի աղետների: Եվ ահա վերջին նման աղետից հետո երկու հասուն քաղաքական գործիչ` դե Գոլն ու Ադենաուերը որոշեցին այդ երկու երկրների միջև կնքել համատարած, հավերժ խաղաղության պայմանագիր ու դաշինք: Այդ պահին նրանք ճանաչեցին միմյանց իբրև լիարժեքորեն կայացած պետություններ, որոոնք առավելագույնս գիտակցում ու ներկայացնում են իրենց ժողովուրդների ու քաղաքացիների արժեքները, շահերն ու ցանկությունները, և հենց դրանցից ելնելով, և կնքում են սույն դաշինքը: Այդպես ծնվեց միացյալ Եվրոպան:
Այժմ այդ վձռականության, գործունակության, վստահության, դեպի հեռու նայելու ոգին Եվրոպայում, կարծես, թուլանում է, մարում, մթագնում: Եվրոպային պետք է «թարմ արյուն», հնուց հարազատ, ինքն իրեն որպես եվրոպացի գիտակցող, ու տղամարդկության ու գործունակության օրինակ ծառայել ընդունակ մի ուժ:
Մենք ներքուստ ունենք այդ հատկությունը, կամ այդ ցանկությունը, թեև, ինչպես ասված էր, այժմ մարմնավորում ենք գրեթե ճիշտ հակառակը: Այնուամենայնիվ, ինչպես նշել էր հայ վերլուծաբաններից մեկը մենք միակ ազգն ենք ինչպես ետսոցիալիստական ձամբարում, այնպես էլ Եվրոպայում, որը որ վերջին երկու տասնամյակում հաղթանակ տարավ ազնիվ մի պայքարում, կատարեց կարևոր մի գործ: Մնացած բոլորը կամ ոչինչ չարեցին, կամ` պարտվեցին:
Մենք շատ հակասական ենք, միևնոււյն ժամանակ և բարձր, և ստոր: Բայց մեր ձորտամտությունը, որը պարարտ հող է գտնում, կարծես, աշխարհում վերջերս տարածում ստացած համանման տրամադրության մեջ, սուտ է, ժամանակավոր ու անցողիկ: Ինչպես և աշխարհում նկատվող «պատմության վերջը»: Ինչպես մենք, այնպես էլ աշխարհը զարթոնքի այլընտրանքը չունենք, առանց դրա` կկործանվենք, մենք մի քիչ շուտ, մնացածները` փոքր-ինչ ուշ: Մենք, ստեղծված իրավիճակից ելնելով, դատապարտված ենք աշխարհի հետ մերձենալ ոչ թե ընդհանուր թուլություններ ձեռք բերելով, ինչպես այժմ, այլ` ճիշտ հակառակ որակների շնորհիվ:
Արա Նեդոլյան, փորձագետ
Աղբյուր` «Panorama.am» թերթ
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:26 06/02/2012 » Սպորտ
20:22 06/02/2012 » Սպորտ
20:20 06/02/2012 » Սպորտ
Պողոս Պողոսյան. «Առաջատար ծանրորդները չեն մասնակցի Հայաստանի առաջնությանը…»
20:19 06/02/2012 » Սպորտ
20:10 06/02/2012 » Քաղաքական
06/02/2012
Երևանցիներն այլ երկրների քաղաքացիների պատճառով չեն ուզում վտանգել առողջ միջավայրում ապրելու իրենց իրավունքը
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանը նշեց, որ նույնիսկ հակառակ բնակիչների ցանկությանը, բակը պետք է բարեկարգվի, իսկ այդ բարեկարգումը քաղաքապետարանը պատկերացնում է միայն բարձրահարկ կառուցելով








Գ. Մինասյան. Կարելի է եզրակացնել՝ ԲՀԿ-ում նման որոշումները կայացվում են խմբակցությունից դուրս
«Ավելի վաղ եղած քննարկումների ժամանակ ԲՀԿ-ն որևէ սկզբունքային առարկություն չի ներկայացրել: Այս քվերակության ժամանակ նման բան տեղի չի ունեցել, ինչն արդարացիորեն առաջացրեց մեր վրդովմունքը»:
««Կովալ» չի, «կաշմար» ա». Սասուն Միքայելյանը խախտումների մասին է բարձրաձայնում
-Փաստեր ունե՞ք, պարոն Միքայելյան -Ունեմ, հըմի ընգնեմ դրանց հետևի՞ց: Պետք ա, կտանք: Աշխատողներին ահաբեկում են` եթե չեթաք ընտրեք, աշխատանքից կազատենք:
Մատենադարանի հին մասնաշենքի վերակառուցման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն մայիսին:
Հին մասնաշենքը կբացվի Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցադրությամբ: Հայ հնատիպ գրքերի հետ միասին կներկայացնենք նաև եվրոպական ու արևելյան երկրների հնատիպ գրքերի մեր հավաքածուները