11:07 14/06/2007 » Հասարակություն

ՄԱՀԱՊԱՏԻԺ` ՊՈՌՆՈԳՐԱՖԻԿ ՖԻԼՄԵՐ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Իրանական խորհրդարանը նախօրեին հասատատել է «պոռնոգրաֆիկ նյութեր արտադրելու և դրանք տարածելու» համար մահապատիժ սահմանելու մասին օրինագիծը: Այդ օրինագծին «կողմ» են քվեարկել Մեջլիսի 148 պատգամավորներ, իսկ 5-ն էլ «դեմ»: Օրինագծում նշված է, որ «Պոռնոգրաֆիկ նյութեր արտադրելու և աշխարհն արատավորելու համար մարդիկ կդատապարտվեն»: «Աշխարհն արատավորել» տերմինը վերցված է Ղուրանից, և շարիաթի տեսանկյունից անդրադառնում է առավել ծանր հանցագործություններին: «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը նշում է, որ օրենքը տարածվելու է հիմնականում պոռնոֆիլմերի ռեժիսորների, դերասանների և պրոդյուսերների վրա: Օրենքով նաև արգելվում է պոռնոֆիլմերի վիդեոարտադրությունը: Իսկ ինչ վերաբերում է պոռնոամսագրերին, ապա այն արդեն իսկ արգելված էր իրանական մեկ այլ օրենքով:

Մեջլիսի կողմից օրինագիծն ընդունելուց հետո, այն պետք է հաստատի նաև Պահապանների խորհուրդը, որը երկրի վերին սահմանադրական մարմինն է, ինչից հետո այն ուժի մեջ կմտնի: Իրանում վստահ են, որ նշված օրինագծի ընդունումը պայմանավորված է նախորդ տարի դերասանուհի Զահրա Ամին Իբրահիմի շուրջ առաջացած սկանդալային դեպքերով: Ենթադրվում է, որ իր նախկին ամուսինը, որը փախել է Հայաստան և այնուհետև փոխանցվել կրկին Իրան, «տնային պոռնո» է նկարահանել բջջային հեռախոսով և դրա միջոցով փորձել է Զախրայի կարիերան փչացնել: Այդ տեսանյութը երկրում լայնորեն տարածվել է: Իսկ դերասանուհին էլ հերքել է, որ նկարահանվել է այդ տեսանյությում: Ներկայումս Իրանի բանտերում են գտնվում 10 մարդիկ, որոնք մեղադրվում են պոռնո ֆիլմերում նկարահանվելու համար, այդ թվում 31 տղամարդ, ովքեր զբաղվել են «բջջային հեռախոսների միջոցով պոռնոգրաֆիկ ֆիլմեր նկարահանելու, որպեսզի դրանք այնուհետև վաճառեն»:



Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց