12:54 17/10/2007 » Հասարակություն

ԱՅՍՕՐ ԳԻՇԵՐ ԿԳՐԱՆՑՎԻ ԶՐՈՅԻՑ ՑԱԾՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ

«Հիդրոմետ» ծառայությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 17-ի երեկոյան և 18-ի առավոտյան Հայաստանի առանձին մարզերում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ: Քամու ուժգնությունը որոշ վայրերում կհասնի 23-28 մ/վ-ի, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ծառայությունից հայտնեցին, որ այսօր, պայմանավորված հանրապետություն թափանցած սառը օդային հոսանքներով, կգրանցվի այս ամսվա ամենացուրտ գիշերը: Արարատյան դաշտավայրում եղանակի ջերմաստիճանն այս գիշեր կհասնի -1-5-ի, իսկ հաջորդ օրվա ցերեկը, եղանակը կտաքանա: Ծառայության հաղորդմամբ, հարթավայրում կգրանցվի +16-+21 աստիճան տաքություն, իսկ նախալեռնային շրջաններում` մինչև 16 աստիճան տաքություն: Վաղվանից սկսած մինչև հոկտեմբերի 22-ը հանրապետության տարածքում եղանակը աստիճանաբար կտաքանա` 5-7 աստիճանով:

Իսկ մինչ այդ, եղանակն արդեն հասցրել է վնասներ պատճառել: Փրկարար ծառայության հաղորդմամբ, նախօրեի գիշերը ուժեղ քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի բնակիչ Ս. Վարդանյանին պատկանող ավտովերանորոգման արհեստանոցի` 150 քմ մակերեսով տանիքը: Տուժածներ չկան: Վնասի չափը ճշտվում է:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց