12:29 17/10/2007 » Հասարակություն

ԸՆՏՐՎԵՑ «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ-2007»-Ը

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ «Միսս Հայաստան-2007» գեղեցկության նրբագեղության մրցույթի հաղթողը: Իսկ մինչ այդ մրցույթի Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում 18 մասնակիցները հանդես եկան ազգային տարազով, լողազգեստով ու երեկոյան զգեստով: Արդյունքում ժյուրին լավագույն եռյակում ընդգրկեց Մարգարիտա Սարուխանյանին, Արփինե Աթոյանին և Սվետա Միրզոյանին: Հետաքրքիր է, որ միսսը և վիցե միսսերը Երևանից են:

«Միսս Հայաստան-2007» Մարգարիտա Սարուխանյանին փոխանցիկ թագը հանձնեց «Միսս Հայաստան-2006» մրցույթում լավագույնը ճանաչված Մարինա Վարդանյանը: Թագն արժե մոտ 7000 դոլար: Այն ունի 425 ադամանդյա քարեր, 14 ռուբին և նռնաքարեր, պատրաստված է սպիտակ ոսկուց: Այսպիսով, «Միսս-Եվրոպա» մրցույթում Հայաստանը ներկայացնելու իրավունք ստացավ Մարգարիտա Սարուխանյանը:
Մրցույթի ավարտին մրցանակներ շնորվեցին նաև «Միսս Մամուլ», «Միսս Նրբագեղություն», «Միսս Համակրանք», «Միսս Հմայք», «Միսս Համերաշխություն» ու այլ անվանակարգերում հաղթած մասնակիցներին: Այնպես որ իրենց գեղեցիկ համարող գրեթե բոլոր աղջիկներն էլ նվերներով վերադարձան տուն:

Մրցույթի ժյուրիի կազմում էին Ժողավրդական արտիստ Վիգեն Գալստյանը, «Գալատեա» գեղագիտական կենտրոնի տնօրեն Իրինա Քոչարյանը, Սոֆի Դևոյանը, ՌԴ կինոմատոգրաֆիստների միության անդամ Գալուստ Հայրապետյան, Հ2 հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Կարեն Հակոբյան, լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը: Ժյուրիի նախագահն է «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը:

Նշենք, որ այս մրցույթն ընդհատումներով գործում է 1996 թվականից, սակայն այն 2001-ից դարձել է ամենամյա:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց