17:41 18/10/2007 » Հասարակություն
«ԲԱՆԿԵՐԸ ԹԱԼԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԳՑՈՒՄ ՍՏՐԿԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
«Պետության քաղաքականությունը երիտասարդության հարցերում» կառավարության ներկայացրած օրինագծի քննարկումն ԱԺ-ի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հատաձգվել է 60 օրով: Ըստ նշված հանձնաժողովի անդամ Համլետ Հարությունյանի, խնդիրը շատ լուրջ է և պահանջում է լուրջ մոտեցում: Աժ պատգամավորը նույնիսկ առաջարկել է ներգրավել փորձառու օրենսդիրների և օրենսգետների:
Համլետ Հարությունյանն ասաց, որ Աժ-ում կառավարության ներկայացրած օրինագիծը բավականին բուռն է քննարկվել, ելույթ են ունեցել հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները: Առաջարկվել է մի կողմ դնել կուսակցական և քաղաքական շահը, քանի որ խոսքը գնում է մեր ապագայի` երիտասարդների մասին,- տեղեկացրեց Հ. Հարությունյանը:
Օրինագծում ներկայացված են երիտասարդների իրավունքներն ու պարտականությունները: Պատգամավորը եկել է եզրակացության, որ սահմանված են որոշ կետեր, որոնք պետությունն այսօր ի վիճակի չէ իրականացնել: Նա առաջարկել է քննարկումը հետաձգվել և նորից աշխատել, որովհետև կարծում է, որ երիտասարդության ու պետության համար ճակատագրական հարցեր են: Համենայն դեպս, ԱԺ այս քառօրյայի օրակարգ չի մտնի օրինագիծը,-վստահեցրեց նա:
Համլետ Հարությունյանը օրինակ, համարում է, որ երիտասարդ գիտնակներին աջակցելու մասը պետք է հստակեցվի և աջակցության կոնկրետ չափ սահմանվի: Մեր հարցին, թե այս պայմաններում, երբ օրեցօր թանկացումներ են տեղի ունենում, որքանո՞վ է նպատակահարմար սահմանել կոնկրետ գումարի չափ, որը որոշ ժամանակ անց կարող է չնչին դառնալ, պատգամավորը պատասխանեց, որ հենց այդ նկատառումներով էլ իր գործընկերներից մեկն առաջարկել է նման խնդիրները լուծել օրենսդրական ակտերով:
Ինչևէ, ապացուցելու համար օրենքի հանդեպ իր սրտացավությունը պատգամավորն ասաց. «ով ինչ բերում է մենք ծափ տալով չենք ընդունում» և դա ապացուցելու համար օրինակ բերեց բանկերի գործունեությունը քննադատող իր ելույթը: Նա այն կարծիքին է, որ բանկերը թալանում են մարդկանց, իհարկե, մասնագիտությամբ տնտեսագետ չէ, բայց ասում է, որ «ընկնում ես դրանց ձեռքը 13-ից տոկոսները վերջում հասնում են 20-ի և քեզ գցում են ստրկական կախվածության մեջ»:
ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը պնդում է, որ գոնե երիտասարդներին պետք է վարկերը տրամադրել ցածր տոկոսներով և դա պետության լուծելիք հարցն է:

Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
↓ Վերջին նորություններ
23:00 13/03/2010 » Քաղաքական
22:30 13/03/2010 » Քաղաքական
22:15 13/03/2010 » Հասարակություն
22:00 13/03/2010 » Հասարակություն
Ադրբեջական զորամիավորումներից մեկում սպանված զինվոր են հայտնաբերել
21:35 13/03/2010 » Իրավունք
Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ
Մի մեծ հուշատախտակ կպցնեինք կինո «Մոսկվայի» պատին, որին գրված կլիներ. «Այստեղ եկեղեցի կար, կուրացած և անխելք մարդիկ քանդեցին, Աստված ների նրանց արարքը»
Օրացույց