11:06 12/01/2009 » Հասարակություն

«ԱՐՄԵՆԻԱՆ ԴԵՅԹԱՔՈՄ ՔԱՄՓՆԻ»-Ի ՇՆՈՐՀԻՎ «ԶԱՏԻԿ» ՄԱՆԿԱՏՈՒՆԸ ԻՆՏԵՐՆԵՏ ԿՈՒՆԵՆԱ

Ամանորյա տոների կապակցությամբ հայ-նորվեգական «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը (ADC) «Զատիկ» մանկատանն իրականացրել է «Երեխաները մեր ապագան են» կարգախոսով բարեգործական սոցիալական ակցիա։ Ընկերությունը ծնողազուրկ երեխաներին նվիրել է բարձր որակի օպտիկա-մանրաթելային Ինտերնետ հասանելիություն՝ անսահմանափակ ժամկետով։

«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ընկերությանը միացել է նաև բոլորի կողմից շատ սիրված Մկրտիչ Արզումանյանը (Մկո), ում երեխաները ընդունել են մեծ խանդավառությամբ: Մկոն նրանց նվիրել է հետաքրքիր խտասկավառակներ իր մասնակցությամբ:

Մանկատունը ունի ժամանակակից համակարգչային կենտրոն, որը սակայն ապահովված չէր որակյալ ինտերնետ կապով։ Կարևորելով Ինտերնետի և հաղորդակցատեղեկատվական տեխնոլոգիաների դերը ներկայիս կյանքում, ADC-ն համարում է անհրաժեշտ այդ տեխնոլոգիաների առկայությունը նաև « Զատիկ» մանկատանը, որի սանիկների տարիքային սահմանը թույլ է տալիս նրանց արագ և արդյունավետ յուրացնել Ինտերնետի օգտագործումը։

Ինտերնետը հնարավորություն է ընձեռում երեխաներին կապի մեջ լինել արտերկրում գտնվող իրենց բարեկամների հետ, լինել տեղեկացված և գտնել նոր ընկերներ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց