17:17 14/01/2009 » Հասարակություն

ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՄԻԱՅՆ «ԱԼՄ»-Ն

Հայկական հեռուստաընկերություններից միայն «ԱԼՄ»-ն է պատասխանել հայկական մի շարք հասարակական կազմակերպությունների առաջարկին: Նրանք հեռուստաընկերություններին կոչ էին անում եղանակի տեսության և գովազդների ցուցադրման ժամանակ ԼՂՀ քարտեզի փոխարեն ցուցադրվող ԼՂԻՄ տարածքը (որտեղից դուրս են մնում ազատագրված տարածքները) փոխել:

Ինչպես Panorama.am-ին ասաց նախաձեռնության համակարգող Վահրամ Միրաքյանը, հեռուստաընկերությունը համաձայնել է իրենց առաջարկին,սակայն իր հերթին առաջարկել է, որ նախձեռնող խումբն ինքը պատրաստի քարտեզի նոր հեռուստատեսային տարբերակն ու փոխանցի իրենց:

«Այդ դեպքում հեռուստաընկերությունը կցուցադրի քարտեզի ճիշտ տարբերակը: Թեև դա արժե մոտավորապես 300 դոլար, բայց մենք առիթը բաց չենք թողնի ու կպատրաստենք քարտեզի նոր հեռուստատեսային հոլովակը»,-ասաց Վ, Միրաքյանը:

Բացի «ԱԼՄ»-ից, ուրիշ ոչ մի հեռուստաընկերություն դեռևս պաշտոնական պատասխան չեն տվել ՀԿ-ներին: Ինչպես նշեց Վ. Միրաքյանը, իրենք սրանով կանգ չեն առնի, նախաձեռնող խմբի անդամները պատրաստվում են խնդրի մասին ավելի բարձրաձայնել: «Դեռևս չգիտեմ՝ կոնկրետ դա կլինի փողոցներում տեղադրվող գովազդային պաստառների, թե այլ ձևով, բայց հստակ է, որ մենք շարունակելու ենք հանրությանը ներկայացնել քարտեզի ճիշտ տարբերակը»,-ասաց նա: Վ. Միրաքյանն ավելացրեց, որ նախաձեռնողներին միանում են նաև այլ հասարակական կազմակերպություններ:

Հիշեցնենք, որ ՀԿ-ների ներկայացուցիչները հայկական հեռուստաընկերություններին փոխանցել են ԼՂՀ քարտեզը, դրա CD տարբերակն ու մի նամակ: Panorama.am-ին նրանք ասել էին, որ պատասխան չստանալու դեպքում, նպատակ ունեն դիմել նաև Ազգային ժողով:
Նկատենք, որ քարտեզը պատրաստվել է Երևանի քարտեզագրման ինստիտուտում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց