13:09 07/02/2009 » Հասարակություն

«ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ»-Ի ՇԱՀՈՂ ԹՎԵՐՆ ԵՆ` 76201843: ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԱՐՏԻ 6-ԻՆ Է

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների երեկ կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են` 76201843: Երեկ կայացած վիճակահանությանը մասնակցեցին միայն 2009 թվականի հունվարի 1-ից մինչև 31-ը ներառյալ քաղաքացիների կողմից ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները։

Վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի տեղեկացմամբ, շահող կտրոններ են համարվում այն կտրոնները, որոնց առաջին 4, առաջին 5, առաջին 6, առաջին 7 կամ առաջին 8 թվերը համընկնում են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին՝ ըստ հաջորդական հերթականության։

Ըստ Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի, քաղաքացիները շահումները կարող են ստանալ փետրվարի 9-ից մինչև 28-ը` ներառյալ բանկերի բաժանմունքներում, անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը: Արմեն Ալավերդյանի խոսքով, մաշված կտրոնները չեն ընդունվելու:

«Շահող կտրոնի»-ի հաջորդ խաղարկությունը կկայանա մարտի 6-ին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց