14:50 02/05/2009 » Հասարակություն
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՅԳՈՒ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ԾԱՌԱՏՈՒՆԿՈՎ
Ռ. Խաչատրյանի խոսքերով, տասը օրերի ընթացում Հանրապետության տարբեր տարածքներում ծառատունկ ու աղբահանություն է իրականացվել: «Հազարավոր ծառեր են տնկվել, բայց կարևորը ոչ միայն տնկելն է, այլև նրանց խնամելը: Հիմանկանում դրանք տնկում ենք դպրոցների բակերում, ու ծառերի խնամքի պարտականությունն աշխակերտներն իրենց վրա են վերցնում»,- ասաց նա: Ըստ հիմնադրամի տնօրենի, Խաղաղության այգու հարակից տարածքում շուրջ 500-ի չափ ծառեր են տնկված: Իսկ այսօր, ծառատունկի համար, հիմնականում, ընտրվել են սոսի, հացենի, լորենի ծառատեսակները: Ընտրությունը, ինչպես նա նշեց, մանագետների խորհրդով է կատարվել:
Իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով ծառատունկի էր եկել իր երեխաների հետ, կարևորեց շրջակա միջավայրի պահպանության խնդիրը: Ըստ նրա, սա դաստիարակչական դեր կխաղա երեխաների համար, ովքեր մասնակցում են ծառատունկին: «Երեխան փոքր տարիքից պետք է հասկանա միջավայրի մաքրության, կանաչապատելու կարևորությունը: Այս մտածելակերպը կմեծանա երեխաների հետ, ու իրենք էլ հետագա սերունդը կդաստիարակեն նույն ոգով»,- ասաց Ռ. Յիրիկյանը:
Չնայած ծառատունկի կազմակերպիչները պետք է հետևեն, որ նորատունկ ծառերը ժամանակին ջրվեն ու խնամվեն, Ռ. Յիրիկյանը նշեց, որ ինքն էլ է հետամուտ լինելու այդ խնդրին:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
17:10 09/02/2010 » Քաղաքական
Թուրքիայում Իրանի դեսպանը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին
17:07 09/02/2010 » Սպորտ
17:05 09/02/2010 » Մշակույթ
Եվա Ռիվաս. Ես պատրաստ եմ հենց վաղը դուրս գալ «Եվրատեսիլի» բեմ
16:59 09/02/2010 » Հասարակություն
Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդը ստանձնում է առաջնորդական իր պաշտոնը
16:55 09/02/2010 » Տնտեսություն
100 խոշոր հարկատուներից 31-ը «Ամերիաբանկ»-ի ակտիվ հաճախորդներն են
Ալիևը թագավորում է, բայց իրեն թագավոր չի զգում
Ես ինձ համարում եմ գործադիր իշխանության ղեկավար, ձեր երկրների դեպքում դա վարչապետն է, ով կարող է ընտրվել մի քանի անգամ: Ինչո՞ւ պետք է ժողովուրդն այդ իրավունքից զրկված լինի:
