14:51 12/06/2009 » Հասարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԻՋՆՈՒՄ ԵՆ

Վերջին ժամանակահատվածում զբոսաշրջության տարբեր կենտրոններում բացվում են հանգստի նոր տներ` ավելի մատչելի գներով, հարմարավետ ընտանեկան փաթեթներով: Այս մասին այսօր ասուլիսում ասաց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով, արդեն գործում են թվով շուրջ 40, մատչելի գներով հանգստյան տներ, որոնցից չորսը Դիլիջանում արդեն ստացել են որակավորում:

Մ. Ապրեսյանի վստահեցմամբ, զբոսաշրջիկների մեծ թիվը հյուրանոցային բիզնեսի ոլորտում ազդում է գնային քաղաքականության վրա: Արդեն Ծաղկաձոր քաղաքի որոշ հյուրանոցների 2-հոգանոց համարները տրամադրում են մեկ օրվա համար 15 հազ. դրամով, նախկին` 30-ի փոխարեն:

Նա հայտնեց, որ զբոսաշրջության ոլորտում գնային քաղաքականության հարցերը քննարկվել են մասնավոր սեկտորի, ինչպես նաև հյուրանոցային բիզնեսի, զբոսաշրջության ոլորտի օպերատորների և ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց