15:11 20/06/2009 » Հասարակություն
«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԵՐԻ 50%-Ն ԻՐԵՆ ԹՈՒՐՔ Է ՀԱՄԱՐՈՒՄ»
«Ազգերն իրենց թե՛ պատմական անցյալով, թե՛ ինքնության, թե՛ ինքնագիտակցության մակարդակով տարբեր են լինում: Շատ ենք ասում, որ 21-րդ դար է , ու աշխարհը փոխվել է, բայց ազգային ինքնության առումով նույն բանն ասվում էր նաև 18-րդ դարում»,- ասուլիսում ասաց պատմաբան Թամարա Վարդանյանը:
Նրա խոսքերով, այժմ ազգային ինքնության խնդրի վերաբերյալ նույն տրամաբանությունն է գործում, ինչ առաջ:
Պատմաբանը նշեց, որ այժմ Վրաստանում և Ադրբեջանում հետաքրքիր գործընթաց է կատարվում կրոնի խնդրի շուրջ. առաջ է քաշվում «Մեկ ազգ, մեկ կրոն» հասկացությունը: Այս համատեքստում կրոնի և ազգային ինքնության պահպանման վերաբերյալ պատմաբանը նշեց, որ հայերն էլ պետք է մտահոգվեն:
Խոսելով իսլամացած հայերի մասին` Թ. Վարդանյանը նշեց, որ ինքնության անաղարտ պահելն ու պահպանելն ազգային անվտանգության հիմնախնդիրներից է: Հարցին` արդյո՞ք հայ են համարվում այն հայերը, ովքեր 1915-ին Թուրքիայում ստիպողաբար մահմեդականություն են ընդունել, պատմաբանը պատասխանեց, որ այստեղ շատ կարևոր է, թե այդ սերունդների մոտ հայրենիքի գիտակցությունն առկա է՞, թե՞ ոչ:
«Եվ, վերջապես, ո՞րն է նրանց հայրենիքը: Այդ խմբի մոտ, հայրենիքն արդեն Թուրքիան է, նրանք աշխատում և պայքարում են Թուրքիայի բարեկեցության համար: Անգամ, այդպիսի խնդիր կա Պոլսի քրիստոնյա հայերի մոտ: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Թուրքիայի քրիստոնյա հայերի 50 %-ն իրեն թուրք է համարում»,- ասաց պատմաբանը:
Ըստ նրա, երբ արդեն խնդիրներ կան քրիստոնյա հայերի ազգային ինքնության ճանաչման հետ, ապա մահմեդականների մասին խոսելն արդեն ավելորդ է: Պատմաբանը նշում է, որ հայկական սփյուռքն ապրում է «վերադարձի» գաղափարով, իսկ եթե այդ գաղափարը չկա, ապա այդ երկրում ապրող հայկական համայնքնը հեռանկար չունի. Անձը չի կարղ «հայ մնալ թույլ համայնքում»:
Ասուլիսի մյուս բանախոս, պատմաբան Գևորգ Յազըճյանը նշեց, որ հայերն ունեն ինքնության խնդիր, բայց ինչպես պատմություն է ցույց տալիս «մենք չունենք իսլամացած հայեր, կան իսլամացված հայեր»:
«Մենք պետք է նախ և առաջ պարզենք, թե ու՞մ է կարելի հայ համարել: Միայն հայալեզու մարդուն չի կարելի ասել, որ հայ է: Ես այս հարցում շատ խիստ եմ դատում»,- ասաց պատմաբանը:
Ըստ Գ. Յազըճյանի, բացի լեզուն ու կրոնը, մարդը պետք է ազգային շահ զգա: Չնայած նա չբացառեց, որ մարդու կրոնական պատկանելիությունը շատ կարևոր հանգամանք է:
Վերջում բանախոսները նշեցին, որ հայությունից հեռանալը նաև հայատյացություն է:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
23:21 20/03/2010 » Հասարակություն
Ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ղազախստանում
23:00 20/03/2010 » Հասարակություն
22:32 20/03/2010 » Քաղաքական
Քութաիսիի «Փառքի հուշարձան»- ը կվերականգնվի Մոսկվայում այս տարի
22:00 20/03/2010 » Քաղաքական
21:15 20/03/2010 » Քաղաքական
«Շպիգելը» «մերկացրել է» Էգեմեն Բաղըշին
«Շպիգելի» թղթակիցները, ըստ էության, հասկանալով, որ թուրք նախարարը եվրոպական արժեքներից դուրս դատողություններ է շռայլում, փորձում են ավելին կորզել
