13:31 23/06/2009 » Հասարակություն
ԱՎՏՈՎԹԱՐ, ՀՐԴԵՀ … ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկատվության համաձայն, դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին` 1975 թ. ծնված Ա. Բժոյանին, ով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի հիվանդանոց: Ա. Բժոյանը հիվանդանոցում մահացել է:
Նույն օրը, աղբյուրի տեղեկացմամբ, ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն` Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում (հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ) տեղի է ունեցել ավտովթար: Դեռևս չպարզված հանգամանքներում` «ԲՄՎ-745» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Փրկարարները Գ. Տեր-Ադամյանին պատկանող ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ` 1973 թ. ծնված Ա. Միսկարյանի և 1974 թ. ծնված Գ. Խանդիլյանի դիակները, ինչպես նաև տուժած վարորդին` Երևանի բնակիչ, 1983 թ. ծնված Է. Տեր-Ադամյանին, որը տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց: Բժիշկները տուժածի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:
Նշենք նաև, նույն օրը, հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ոստան գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է, այրվել է Ա. Միքայելյանին պատկանող թոնրատունը` 21 քմ մակերեսով:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
08:43 12/03/2010 » Հասարակություն
07:25 12/03/2010 » Քաղաքական
00:42 12/03/2010 » Հասարակություն
Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ
00:10 12/03/2010 » Քաղաքական
Ուկրաինայի գերագույն Ռադան հաստատեց նոր կառավարության կազմը` Նոկոլայ Ազարովի գլխավորությամբ
Ս.Նիկոյան. «Որպես հանձնաժողովի նախագահ ես ինքս, մեղմ ասած, ուրախ չեմ , որ այդ հարցը բաց մնաց»
«Մարտի 1-ի էջը երբեք էլ չի փակվի ոչ միայն զոհվածների հարազատների համար, այլև իշխանությունների, քանի որ մեր երկրում հսկայական աշխատանքներ կան կատարելու, որպեսզի մարտիմեկյան դեպքերը չկրկնվեն»
