12:04 15/12/2009 » Հասարակություն

Կգործի երկու նոր կայք` Ազգային ժողովի քվեարկությունների արդյունքների և Շահերի պաշտպանության ռեսուրս կենտրոնի

Այսօր կայացավ «Քաղաքացիական զարգացման ու համագործակցության հիմնադրամ»-ի կազմակերպած 2 նոր ինտերնետային ռեսուրսների` Ազգային ժողովի քվեարկությունների արդյունքների և Շահերի պաշտպանության ռեսուրս կենտրոնի կայքերի շնորհանդեսը:

Ազգային ժողովի քվեարկությունների արդյունքների կայքի` nav.cdpf.am-ի հիմնական նպատակն է ԱԺ քվեարկությունների արդյունքների հասանելիույթունը` հասարակության բոլոր խավերի համար:

Կայքն, ըստ «Քաղաքացիական զարգացման ու համագործակցության հիմնադրամ»-ի տնօրեն Ժիրայր Էդիլյանի, հնարավորություն է տալու պարզ, համապարփակ համակարգի միջոցով որոնել և ծանոթանալ ցանկացած օրինագծի վերաբերյալ պատգամավորի, խմբակցության, կուսակցության քվեարկություններին:

Իսկ հաջորդ կայքը` Շահերի պաշտպանության ռեսուրս կենտրոնի arc.am-ը, օժանդակող դեր է իրականացնում շահերի պաշտպանության ռեսուրս կենտրոնի գործունեության մեջ:

Ինչպես նկատեց Շահերի պաշտպանության ռեսուրս կենտրոնի ծրագրի պատասխանատու Տաթևիկ Մարգարյանը, այն հնարավորություն կտա շահերի պաշտպանության ոլորտում ընդգրկված կազմակերպություններին ծանոթանալ ոլորտի նորություններին, տեղեկատվություն տեղադրել իրենց և իրենց նախաձեռնությունների մասին:

«Կլինի ֆորում, որի միջոցով մասնակիցները թեմատիկ քննարկումներ կկազմակերպեն, կապ կհաստատեն տեղական և եվրոպական քաղաքացիական հասարակության կառույցների հետ»,-ասաց Տ. Մարգարյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց