16:56 24/12/2009 » Տարածաշրջան
Ադրբեջան. Քաղաքական դրդապատճառ` բլոգերների «գործում»
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի վճռաբեկ դատարանը` երիտասարդ ակտիվիստների գործի քննության ժամանակ, պետք է անկողմնակալ վերաբերմունք դրսևորի: Նշվում է, որ բլոգերների ձերբակալությունն ու նրանց ազատազրկման ենթարկելու փաստը հստակ քաղաքական դրդապատճառներ ունեն:
«Ադրբեջանին, ազատ արտահայտման նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու համար, անհրաժեշտ է վերանայել Էմին Միլլի և Ադնան Գաջիզադեի նկատմամբ կայացված դատավճիռը»,- հայտարարել է «Article 19» կազմակերպության ղեկավար Անես Քալամարը:
««Article 19» կազմակերպությունն անհանգստությամբ նշում է, որ լրագրողներն ու ԶԼՄ-ի ներկայացուցիչներն իրենց պրոֆեսիոնալ գործունեության համար ահաբեկումների, հարձակումների և հետապնդումների են ենթարկվում: Միաժամանակ, ընդդիմադիրներին և անկախ լրագրողներին պատժելու համար, երկրում գործածվում է զրպարտանքի մեղադրանքը»,- նշվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ Բաքվի վճռաբեկ դատարանը բլոգերների հարցով քննությունը սկսելու է հունվարի 8-ին: Մինչ այդ, նոյեմբերի 12-ին, նրանք դատապարտվել էին համապատասխանաբար 2 և 2.5 տարվա ազատազրկման:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:50 02/09/2010 » Քաղաքական
Սպանված ադրբեջանցի դիվերսանտների իրական թիվ կամաց-կամաց բացահայտվում է
20:09 02/09/2010 » Սպորտ
20:05 02/09/2010 » Սպորտ
19:56 02/09/2010 » Սպորտ
Ջովաննի Տրապատոնի. «Հայաստանի հավաքականն արագ և տեխնիկապես գրագետ ֆուտբոլ է ցուցադրում»
19:56 02/09/2010 » Քաղաքական
Ինչո՞ւ է աղմկում Իլհամ Ալիևը
Ի. Ալիևի հայտարարությունների նպատակը մոտալուտ պատերազմի պատրանք ստեղծելն է, որի միջոցով հանրության ուշադրությունը կշեղվի ներքին խնդիրներից և սոցիալական անարդարությունները կմղվեն երկրորդ պլան:
