23:30 08/02/2010 » Հասարակություն
ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը հասել է 94-ի
Հայիթիի երկրաշարժի հետևանքով ՄԱԿ-ի մահացած աշխատակիցների թիվը հասել է 94-ի,-այս մասին այսօր Նյու Յորքում բրիֆինգի ժամանակ ասել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին: Ավելի վաղ, հայտնվում էր 92 մարդու մահվան մասին:
«Այսօրվա դրությամբ, հաստատված է ՄԱԿ-ի 94 աշխատակցի մահվան փաստը, այդ թվում 4 աշխատակից, առանձին պայմանագրով, որոնց ևս մենք դասում ենք ՄԱԿ-ի կորուստների մեջ: 8 մարդ համարվում է անհետ կորած, նրանցից 2-ը ևս աշխատում էին առանձին պայմանագրով»,-ասել է Նեսիրկին:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ՄԱԿ-ի շտաբ-բանակարանն ամբողջությամբ ավերվել էր:
Նշենք նաև, որ տեղի իշխանությունների տվյալներով, Հայիթիիում երկրաշարժից մահացել է մոտ 212 հազար մարդ, իսկ տուժել են, ավելի քան 3 միլիոնը:

Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
↓ Վերջին նորություններ
23:21 20/03/2010 » Հասարակություն
Ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ղազախստանում
23:00 20/03/2010 » Հասարակություն
22:32 20/03/2010 » Քաղաքական
Քութաիսիի «Փառքի հուշարձան»- ը կվերականգնվի Մոսկվայում այս տարի
22:00 20/03/2010 » Քաղաքական
21:15 20/03/2010 » Քաղաքական
«Շպիգելը» «մերկացրել է» Էգեմեն Բաղըշին
«Շպիգելի» թղթակիցները, ըստ էության, հասկանալով, որ թուրք նախարարը եվրոպական արժեքներից դուրս դատողություններ է շռայլում, փորձում են ավելին կորզել
Օրացույց