«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է Ակնաղբյուր գյուղի համայնքային կենտրոնի կառուցումը

11:15 09/02/2010 » Հասարակություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է Ակնաղբյուր գյուղի համայնքային կենտրոնի կառուցումը

Գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում կառուցում է համայնքային կենտրոն, այս մասին տեղեկացնում են «Հայաստան համահայկական հիմնադրամի» մամուլի ծառայությունից: Ծրագրի հովանավորությունը ստանձնել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը (բարերար` ֆրանսաբնակ Թավիդյանների ընտանիք): Շուրջ 560 բնակիչ ունեցող Ակնաղբյուրում սա արդեն Հիմնադրամի թվով չորրորդ ձեռնարկն է. ներկայումս հաջողությամբ շահագործվում են գազամատակարարման, խմելու ջրի և ոռոգման համակարգերը:

Ավարտվել է հիմքերի բետոնացումը, հենապատի կառուցումը և ամրասյուների տեղադրումը: Անբարենպաստ եղանակային պայմաններով պայմանավորված` աշխատանքները կվերսկսվեն ձմեռային կարճատև դադարից հետո:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանի խոսքով` երկհարկանի կառույցում գյուղապետարանից և բուժկետից բացի կտեղակայվեն նաև գրադարանը և հանդիսությունների դահլիճը, որոնք պակաս կարևոր չեն համայնքի բնակչության համար:

«Գյուղի կյանքում տեղ գտած բարեփոխումների շնորհիվ երիտասարդ ընտանիքներում ավելացել է նորածինների թիվը, վերջին երկու ամսվա ընթացքում հարազատ գյուղ է վերադարձել չորս ընտանիք: Շատ ուրախալի է, որ գյուղացիները ավելի լավատես են դարձել վաղվա օրվա նկատմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Ակնաղբյուր համայնքի ղեկավար Կարեն Դոլմազյանը:


Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց