Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդը ստանձնում է առաջնորդական իր պաշտոնը

16:59 09/02/2010 » Հասարակություն

Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդը ստանձնում է առաջնորդական իր պաշտոնը

Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը կստանձի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնը: Այս մասին տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:


Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել 2009թ. դեկտեմբերին գումարված Բրիտանահայ Համայնքային և Եկեղեցական խորհրդի ժողովի ընթացքում£ Առաջնորդի ընտրությունը հաստատվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ:
Վերջին տարիներին Հայր Վահանը ծառայում էր ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցումª իբրև հոգևոր հովիվ:


Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը (ավազանի անունը` Սարգիս) ծնվել է 1963թ. Բաղդադում:
1988 թ. ձեռամբ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռնադրվել է սարկավագ և մեկնել է ԱՄՆ` ուսումը շարունակելու Նյու Յորքի Ս. Վլադիմիր աստվածաբանական ճեմարանում:


1990 թ. ձեռամբ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
1995 թ. պաշտպանելով վարդապետական ատենախոսությունը` ստացել է Մասնավոր վարդապետության առաջին չորս աստիճանները` ձեռամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի:
2006 թ. ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան` պաշտպանելով ատենախոսություն ՙԳ. Կորնթացիս թուղթը՚ թեմայով:
Այս տարիներին որպես հոգևոր հովիվ ծառայել է Նյու Յորքի Ս. Խաչ և Նյու Ջերզիի Սրբոց Ղևոնդյանց և Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցիներում: Որոշ շրջան եղել է Ս. Վարդան առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետը:
Ֆորդհեմ համալսարանից ստացել է Աստվածաշնչագիտության դոկտորի աստիճան:

Աղբյուր` Panorama.am

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել