08:43 12/03/2010 » Հասարակություն

Երկրաշարժից տուժել է Ռանկագուա քաղաքը

Չիլիում նոր երկրաշարժի հետևանքով լուրջ վնասվել է Ռանկագուա քաղաքը,-այս մասին լրատվամիջոցներին հայտնել է երկրի նախագահը: Նրա խոսքով, ներկա պահին իշխանություններն առավել մանրամասն տեղեկություններ չունեն:
Նշենք, որ Չիլիիում կրկին տեղի էր ունեցել երկրաշարժ` 7,2 մագնիտուդով:

Հիշեցնենք, որ Չիլիում 8,8 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ տեղի է ունեցել փետրվարի 27-ին, ինչի հետևանքով մահացել էին հարյուրավոր մարդիկ:

Ըստ լրատամիջոցների, երկրաշարժից տուժած բնակչությանն օգնելու համար աշխարհի բոլոր երկրամասերից գումար և նյութական օգնություն է տրամադրվում: 3 մլն եվրո ուղարկել է Եվրամիությունը: Ռուսաստանից ևս նյութական օգնություն է տրամադրվել: ՄԱԿ-ը տրամադրելու է 10 մլն դոլարի օգնություն:

Եվրամիությունը, Ավստրիալիան, Ճապոնիան և Չինաստանը խոստացել են միասին Չիլի ուղարկել ընդհանուր առմամբ 11 մլն դոլարի օգնություն: Սակայն նույնիսկ այդ պարագայում ավերիչ երկրաշարժից ու ցունամիից հետո Չիլիի վերականգման համար անհրաժեշտ է 3-4 տարի:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց