22:00 13/03/2010 » Հասարակություն

Ադրբեջական զորամիավորումներից մեկում սպանված զինվոր են հայտնաբերել

Արդրբեջանի զորամիավորումներից մեկում հայտնաբերվել է սպանված զինվորի դիակ: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, սպանությունն իրականցվել է չբացահայտված պայմաններում: Գործով վարվում է հետաքննություն:

Զինվորի քեռին դեպքի կապակցությամբ հայտարարել է, թե մարտի 4-ին նշյալ զորամիավորումից զանգահարել են իրեն և հայտնել, թե զարմիկը անհետ կորել է: «Երկու օր անց, զինվորի դին հայտնաբերել են զորամիավորման տարածքում գտնվող լողավազանում» , - ասել է ազգականը:

Բժշկական հետաքննությունից հետո, մարմինը հանձնվել է ընտանիքին: Ըստ տեղեկատվության, հարազատներին  այդպես էլ չեն բացահայտել մահվան պատճառը:

Չի բացառվում, որ զինվորի մահը վրա է հասել ադրբեջանական բանակում տեղի ունեցող հաճախակի խոշտանգումների արդյունքում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել