Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում դատապարտել Թուրքիայում ուրիշ ժողովուրդների նկատմամբ անհանդուրժողականության վերաբերմունքը

10:34 20/03/2010 » Հասարակություն

Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում դատապարտել Թուրքիայում ուրիշ ժողովուրդների նկատմամբ անհանդուրժողականության վերաբերմունքը

Եվրոպայի Հայերի Համագումարը դատապարտում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի Լոնդոնում արած հայտարարությունը, ըստ որի անհրաժեշտության դեպքում Թուրքիայից դուրս կհանի ՀՀ 100.000 քաղաքացիների, որոնք անօրինական ապրում և աշխատում են այնտեղ:

«Այս փաստը նույնպես գալիս է ապացուցելու, որ նաև ժամանակակից Թուրքիայում տիրում է այլատյացություն, մասնավորապես անհանդուրժող վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ: Զարմանալի է, որ նման հայտարարությամբ հանդես է գալիս մի պետության ղեկավար, որի քաղաքացիներից մի մեծ զանգված, որպես ապաստանյալներ և գաղթականներ ապրում են եվրոպական երկրներում: Առավել զարմանալի է նաև այն առումով, որ նման դիրքորոշում և մոտեցում ունեցող մի երկիր ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ:

Կոչ ենք անում Եվրոպայի համապատասխան մարմիններին դատապարտել այս հայտարարությունը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Թուրքիայում տիրող մարդու իրավունքների և ուրիշ ժողովուրդների նկատմամբ անհանդուրժողականության վերաբերյալ: Կոչ ենք անում նաև Եվրոպայի բոլոր պետություններին ստանձնելու համամարդկային իրենց պարտականությունը և դատապարտելու Ցեղասպանության ոճիրն ու ճանաչել Հայոց Ցեղասպանության իրողությունը»,-այս մասին ասված է համագումարի նախագահ Կարո Հակոբյանի տարածած հայտարարության մեջ:

 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել