Արտակարգ իրավիճակների նախարարը ցավակցական ուղերձ է հղել

16:31 22/03/2010 » Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարը ցավակցական ուղերձ է հղել

Մարտի 20-ին Մոսկվայի հյուսիսում ծագած բարդ հրդեհի պայմաններում մարդկանց տարահանումը կազմակերպելիս զոհվել է ՌԴ ԱԻՆ Մոսկվայի հրդեհաշիջման ծառայության պետ, ներքին ծառայության գնդապետ Եվգենի Չեռնիշևը: Տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի իր գործընկեր ԱԻ նախարար Սերգեյ Շոյգուին, որտեղ մասնավորապես ասվում է.

Մեծարգո Սերգեյ Կուժուգետովիչ
Մեծ ցավ ապրեցինք` լսելով մարդկանց փրկության սրբազան իր պարտքը կատարելիս զոհված Ձեր աշխատակից գնդապետ Եվգենի Չեռնիշևի մասին լուրը:
Ամբողջ աշխարհին է հայտնի Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը, ամենահասությունն ու օպերատիվությունը, ինչպես նաև` մարդասիրությունն ու անձնազոհության հասնող նվիրվածությունը: Արիությունն ու մահվան աչքերին անթարթ նայելը ընտրյալների մենաշնորհն են:
Իմացեք, որ այս պահին մենք մտովի ձեր կողքին ենք. Ձեր ամբողջ անձնակազմի ու Ձեզ հետ կիսում ենք Ձեր վիշտը, ցավակցելով անձնազոհ գնդապետի կնոջն ու որդուն, նրա բոլոր մերձավորներին: Մենք ձեզ հետ աղոթում ենք նրա հոգու և մեր երկու ժողովուրդների անվտանգության ու բարօրության համար:

Հարգանքով`ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարԱրմեն Երիցյան
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց