«Անասուն»-ը դարձրին «կենդանի»
Կառավարությունն այսօրվա նիստում քննության է առել «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Առաջարկվում է «անասնաբուժություն» և «անաս» հիմքով և դրա հոլովաձևերով բառերը փոխարինել «կենդանաբուժություն» և «կենդան» հիմքով և դրա հոլովաձևերով բառերով: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գործադիրը, սկզբունքային առարկություն չունենալով նախագծի փաթեթի վերաբերյալ, առաջարկել է մի շարք փոփոխություններ կատարել: Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ, նման օրինագիծ ընդունելու առաջարկությամբ հանդես են եկել ոլորտի մասնագետները, փորձագետները: Գյուղատնտեսության նախարարն իր հերթին հավաստիացրել է, որ նախագիծը քննարկվել է բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ և առարկություն չի հարուցել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին