Պակիստանում ջրհեղեղի պատճառով մահացածների թիվը հասել է 800-ի

21:25 31/07/2010 » Հասարակություն

Պակիստանում ջրհեղեղի պատճառով մահացածների թիվը հասել է 800-ի

Պակիստանում ջրհեղեղի զոհերի թիվը անցել է 800-ից: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն, հղում անելով տեղի լրատվամիջոցներին: Նշենք, ավելի վաղ խոսվում էր 400 զոհերի մասին:

Ջրհեղեղից հիմնականում տուժել են երկրի հյուսիս-արևելյան շրջանները, որտեղ ավերվել են մի շարք կառույցներ, տասնյակ բնակելի տներ, կառավարական կառույցներ, ձեռնարկություններ և դպրոցներ: Ջրհեղեղից տուժած շրջաններում իրականացվում են փրկարարական աշխատանքներ:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, բնության տարերքից տուժել են մեկ միլիոնից ավել պակիստանցիներ:
Վերջին երեք օրերի ընթացքում պաշտոնական տվյալներով տարածաշրջանում տեղացել է 205-ից 300 մմ անձրևային տեղումներ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց