25-ամյա երիտասարդը ցանականում էր նետվել տանիքից

11:37 03/09/2010 » Հասարակություն

25-ամյա երիտասարդը ցանականում էր նետվել տանիքից

Նախօրեի` ժամը 18.42-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 32 շենքի տանիքից մի քաղաքացի սպառնում է ինքնասպանություն գործել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻն արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Ոստիկանների և քաղաքացու միջև բանակցությունների արդյունքում` տանիքից անվնաս իջեցվել է Երևանի Մ. Խորենացու փողոցի 4-րդ փակուղու թիվ 25 տան բնակիչ, 1985 թ. ծնված Գ. Տոնոյանը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց