Ադրբեջանցին դանակի հարվածներով պատժել է իր անառակ քրոջը

14:00 03/09/2010 » Իրավունք

Ադրբեջանցին դանակի հարվածներով պատժել է իր անառակ քրոջը

Ադրբեջանի Աստարա քաղաքի բնակչուհի Գյուլնարա Խալիլովան (1984 թ.) դանակից հասցված բազմաթիվ վերքերով տեղափոխվել է հիվանդանոց: «Վեստի.ազ» լրատվական կայքի փոխանցմամբ՝ քաղաքի ոստիկանությունից հաղորդել են, որ աղջկա մարմնի վրա դանակի 18 հարված է եղել:

Քննիչ Էլման Գուլիևի խոսքերով, ոստիկանությանը հաջողվել է որպես կասկածյալ ձերբակալել Գ. Խալիլովայի եղբորը՝ Ֆարհադ Խալիլովին: Ձերբակալվածը խոստովանել է, որ ինքն է դանակի հարվածներ հասցրել քրոջը, քանի որ քաղաքում լուրեր են շրջանառվել այն մասին, որ քույրն անառակությամբ է զբաղվել, ընդ որում՝ վերջինը ամուսնացած է, սակայն նրա ամուսինը գտնվում է ազատազրկման վայրում:

Դեպքի օրը, Բաքվից Աստարա հասնելուց հետո, եղբայրը կարճ զրույց է ունեցել քրոջ հետ, ինչից հետո  դանակի հարվածներ է հասցրել նրան: Բժիշկները Գյուլնարայի վիճակը կրիտիկական են գնահատում:

 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց