Ադրբեջանցիները գնդակոծել են սեփական մզկիթը

14:28 03/09/2010 » Իրավունք

Ադրբեջանցիները գնդակոծել են սեփական մզկիթը

Ադրբեջանի Լենքորանի շրջանի Գումբաշի համայնքում զինված ընդհարում է եղել: «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, սեպտեմբերի 3-ին, հարևան Մասալլինի շրջանի կողմից եկող մի քանի մեքենաներից «Վինչեստեր» տեսակի ավտոմատից կրակ է արձակվել Մզկիթի շրջակայքում գտնվող հավատացյալների ուղղությամբ:

Միջադեպի արդյունքում, ստացած հրազենային վնասվածքի հետևանքով, նույն համայնքի բնակիչ Էլշադ Հուսեյնովը մահացել է, իսկ նույն վայրում գտնվող մեկ այլ քաղաքացի՝ Ռամին Աղանալիևը հրազենային վնասվածքով տեղափոխվել է Լենքորանի կենտրոնական հիվանդանոց:

Միջադեպի առնչությամբ, շրջանի իրավապահ մարմինների աշխատակիցներից հատուկ օպերատիվ-քննչական խումբ է ստեղծվել, որը հատուկ միջոցներ կձեռնարկի հանցագործներին ձերբակալելու ուղղությամբ:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց