18:21 03/09/2010 » Հասարակություն

Հուշագիր` ՀՀ մշակույթի նախարարության և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության միջև

ՀՀ մշակույթի նախարարության և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը միջև այսօր ստորագրվել է հուշագիր` ժառանգության, ժամանակակից արվեստի, մշակութային կրթության, գրական, թարգմանական և գրահրատարակչության ոլորտներում համագործակցելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն, դոկոր Զավեն Եկավյանի միջև:
Կողմերի միջև համաձայնություն է ձեռքբերվել նաև համատեղ ծրագրեր իրականացնել առաջին հայ տպագիր գրքի 500 ամյակին նվիրված 2012 թ. միջոցառումների, ինչպես նաև` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:
Այս մասին տեղեկացանք մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց