Ազգային ժողովի դահլիճի նորոգման համար կառավարությունը տրամադրել է ևս 26,418.3 հազար դրամ

14:32 03/09/2010 » Հասարակություն

Ազգային ժողովի դահլիճի նորոգման համար կառավարությունը տրամադրել է ևս 26,418.3 հազար դրամ

Գործադիրը այսօրվա նիստում փոփոխություն է կատարել ՀՀ 2010թ. պետբյուջեի օրենքում և իր նախկին որոշումներից մեկի ցուցանիշներում։ Դրանց շնորհիվ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմն հնարավորություն է ստացել դահլիճի նորոգման և պահպանման նպատակով իր միջոցներից օգտագործել ևս 26,418.3 հազար դրամ։

Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների ավելացման արդյունքում նրանց ուղեկցող ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների գործուղման ծախսերը փոխհատուցելու նպատակով կառավարությունը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության նշված ծառայությանը հատկացրել է 50000.0 հազար դրամ։


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց