18:09 03/09/2010 » Հասարակություն

Հունիսի 29-ը` անհայտ կորած ազատամարտիկների հիշատակման օր. Նախագիծը կքննարկվի ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի` օրենսդրական կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի մասին՚ Հայաստանի հանրապետության օրենքի նախագիծը:

Խմբակցության տեղեկացմամբ, ատանալով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը` այն կներառվի չորսօրյա նստաշրջանի օրակարգում: Օրինագծով առաջարկվում է հունիսի 29-ը հռչակել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակման օր:

 


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց